Գաղտնիության քաղաքականություն

Հաստատվել է 

2024/01/15 որոշում N 2024-01

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրապարակային Օֆերտա

 

  1. Քաղաքականության առարկան և նկարագիրը

NetX ապրանքանիշը ներկայացնող «Ֆոր Յունիթի» ՍՊԸ-ի (այսուհետ՝ «Օպերատոր»), պաշտոնական www.netx.am վեբ կայքում (այսուհետ՝ «Կայք») և/կամ իրականացնելով որևէ այնպիսի գործողություն, որը ենթադրում է անձնական տվյալների գրանցում և ներկայացում՝ ֆիզիկական անձինք հանդիսացող բաժանորդները (այսուհետ` «Բաժանորդ») սույն գաղտնիության քաղաքականության (այսուհետ` «Քաղաքականություն») համաձայն տալիս են իրենց համաձայնությունը անձնական տվյալների մշակման համար:

Քաղաքականությունը կարգավորում է Բաժանորդից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները։

Քաղաքականությամբ սահմանված են Բաժանորդի իրավունքներն ու պարտականությունները։ Բաժանորդը չի կարող օգտվել Օպերատորի ծառայություններից, եթե համաձայն չէ սույն Քաղաքականության պայմաններին։

  1. Անձնական տվյալներ

Օպերատորը սույն Քաղաքականությամբ սահմանված կարգով և նպատակներով հավաքում է Բաժանորդի  անձնական տվյալները, որոնք հասանելի են Օպերատորի Կայքում։

Այդ տվյալներն են

  • Բաժանորդի անունը և ազգանունը,
  • Բաժանորդի բնակության/գրանցման հասցեն,
  • Բաժանորդի էլեկտրոնային հասցեն,
  • Բաժանորդի կոնտակտային հեռախոսահամարը։

Բաժանորդից անձնական տվյալներ հավաքագրվում են բացառապես Բաժանորդի համաձայնությամբ։  

Բաժանորդը իրավունք ունի այցելել Կայք նաև անանուն։

 

Բաժանորդը իրավունք ունի հրաժարվել տրամադրել անձնական տվյալներ, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս ցանկանում է կատարել կայքի հետ կապված համապատասխան գործողություններ։

 

  1. Անձնական տվյալների մշակումը և կիրառումը 

Օպերատորը կարող է գործող օրենքներին, կանոնակարգերին և ուղեցույցներին համապատասխան իրականացնել անձնական տվյալների մշակում (այդ թվում՝ հավաքագրում, պահպանություն, օգտագործում, փոփոխություն, արգելափակում կամ այլ գործողություններ) հետևյալ նպատակներով՝

  • Բաժանորդներին ծառայությունների տրամադրում,
  • Բաժանորդների սպասարկման բարելավում,
  • Օպերատորի կողմից մատուցվող Ծառայության որակի և հնարավորությունների մոնիտորինգ և հետագա բարելավում

Անհրաժեշտությունից ելնելով՝ Օպերատորը կարող է պահանջել Բաժանորդի համաձայնությունը, որպեսզի կարողանա օգտագործել նրա անձնական տվյալները որոշակի նպատակներով:

Օպերատորը անձնական տվյալները պահպանում է այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է Բաժանորդներին տրամադրել իրենց կողմից պահանջված ծառայություններից օգտվելու հնարավորություն և/կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ցանկացած այլ ժամանակահատվածով։

 

 

  1. Անձնական տվյալների պահպանումը և տարածումը

Օպերատորը կիրառում է տվյալների հավաքագրման, պահպանման և մշակման համար անհրաժեշտ անվտանգային միջոցներ՝ Կայքում պահպանված Բաժանորդի անձնական տվյալների, ծածկագրերի, գործարքներին վերաբերվող տեղեկությունների բացահայտման, փոփոխության, ոչնչացման, անիրավասու ներխուժման բացառման ուղղությամբ։

Բաժանորդի անձնական տվյալների օգտագործումը սահմանափակվում է Օպերատորի գրասենյակով։ Օպերատորն ապահովում է Բաժանորդի անձնական տվյալների նկատմամբ հասանելիություն ունեցող աշխատակիցների մշտական իրազեկում՝ գաղտնիության և անվտանգության վերաբերյալ։

Օպերատորը պատասխանատվություն չի կրում Բաժանորդի՝  օգտատիրոջ հաշիվ կատարված չարտոնված մուտքերի համար, ինչպես Բաժանորդի կողմից կիրառվող համակարգիչներ, հեռախոսներ և այլ սարքեր կատարված չարտոնված մուտքերի, այնպես էլ հաքերային և/կամ այլ չարտոնված մուտքերի։ Օպերատորը չի կարող տրամադրել Բաժանորդի մասին անձնական տվյալները այլ անձանց, բցառությամբ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի և դեպքերի։

  1. Եզրափակիչ դրույթներ

Օգտատիրոջ անձնական գրասենյակի գրանցմամբ՝ Բաժանորդը ընդունում է այն փաստը, որ համաձայն է սույն Քաղաքականությանը։ Եթե Բաժանորդը համաձայն չէ սույն Քաղաքականության պայմաններին, խնդրում ենք չօգտվել Կայքից, կամ Կայքից օգտվել անանուն։

Օպերատորը հարգում է այլ անձանց իրավունքներն ու ակընկալում է փոխադարձ համագործակցություն։

Օպերատորը չի հավաքագրում կամ պահանջում տվյալներ՝ 18 տարեկանը չլրացած անձանց վերաբերյալ։

Օպերատորը կարող է պարբերաբար վերանայել և/կամ փոփոխել սույն Քաղաքականությունը, զետեղելով այն Կայքում։

  1. Հետադարձ կապ

Սույն Քաղաքականության հետ առընչվող հետադարձ կապի անհրաժեշտության դեպքում կարող եք կապվել Օպերատորի հետ հետևյալ տվյալներով՝

ՕՊԵՐԱՏՈՐ

NETX  ապրանքանիշը ներկայացնող

ՖՈՐ ՅՈՒՆԻԹԻ ՍՊԸ

ՀՎՀՀ 08262279

Հ/Հ  ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ

1570097335340200

Գործունեության Հասցե` ք․ Երևան, Կարապետ Ուլնեցի 31/3

Կոնտակքային Հեռախոս +374 (060) 80 77 77

Էլեկտրոնային հասցե/փոստ Mail: info@netx.am

Վեբ կայք՝ www.netx.am

Տնօրեն` Նաիրի Պողոսյան